Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրապարակված հռչակագիրը, որով, ըստ էության, առաջարկվում է մյուս երկու ուժերին` ստորագրել հռչակագիր և գործել բացառապես կոնսենսուսի հիման վրա, նշանակո՞ւմ է, որ «Ժառանգությունը» դուրս կգա եռյակից, եթե այդ հռչակագիրը չստորագրվի:
Լրագրողների դիտարկում-հարցադրմանն ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ոչ ոչ, դա նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է, և ամեն մեկն իր գաղափարներով միանում է, և որ կոնսենսուսով ընդունված քայլերով առաջ են գնալու»:
Yerkir.am-ի հարցին` ճի՞շտ է, որ հանդիպել են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատասխանեց. «Պաշտոնական հանդիպում չի եղել, մասնավոր հանդիպումները չենք մեկնաբանում»:
Ուշագրավ է, որ որեւէ մեկը չի էլ պնդել, թե Ծառուկյան-Բաղդասարյան հանդիպումը պաշտոնական է եղել: Մամուլը գրել է, որ այն ոչ պաշտոնական բնույթ է կրել: Հետաքրքիր է, թե ի՞նչ են խոսել երբեմնի «թշնամիները», որոնք ուրիշների ներկայությամբ անգամ միմյանց բարձրաձայն վիրավորում էին: