«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է . «Անցած տարվա ամռանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմաբժիշկներին դաժան ծեծի ենթարկելու և դրա հետևանքով մահացած Վահե Ավետյանի վերաբերյալ գործով դատավարության ընթացքում երեկ մեղադրական կողմը հնարք օգտագործեց, որի արդյունքում չի բացառվում, որ համաներում կիրառվի, և ամբաստանյալները խուսափեն քրեական պատասխանատվությունից։
Ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է Վահե Ավետյանին հասցրել հարվածը, որի հետևանքով նա մահացել է։ Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով, եթե ամբաստանյալները չընդունեին իրենց մեղքը, նրանց նկատմամբ համաներումը չէր տարածվի, քանի որ համաներումը չի տարածվում հանցագործության համակցության դեպքում, իսկ ահա հանցակցության դեպքում մեկ հանցագործության համար առանձին-առանձին դատապարտված անձանց վրա համաներումը տարածվում է»։