|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 րոպե ուշացումով սկսվեց «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը:
Նիստին չեն ներկայացել ամբաստանյալներ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը և Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: Մեղադրող կողմից նիստին չի ներկայացել տուժողի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը:
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ պաշտպանները տեղեկացրել են ուշանալու մասին, 20 րոպե ընդմիջում հայտարարեց` ասելով, որ նիստը կվերսկսվի պաշտպանների ներկայանալուն պես: