| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, հնչած կրակոցների գործով երեք ամբաստանյալները հրաժարվեցին պաշտպանական ճառից:
Հիշեցնենք, որ այսօր մեղադրող դատախազը միջնորդել էր ամբաստանյալ Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարի, Վալերի Հովհաննիսյանին` 2 տարի 6 ամիս, իսկ Ներսես Մելքոնյանին` 2 տարի ժամկետով ազատազրկման:
Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ չեն ցանկանում օգտվել ճառով հանդես գալու իրենց իրավունքից: «Ընդամենը խնդրում եմ Ներսես Մելքոնյանի նկատմամբ դատական ակտ կայացնելիս հաշվի առնել նրան բնութագրող և կենսագրական տվյալները, որոնք դատաքննության ընթացքում արդեն իսկ հետազոտվել են»,- նշեց նա:
Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն ասաց, որ Վալերիկ Հովհաննիսյանը պետք է արդարացվի, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է փոխվի: Նրա խոսքով՝ Վալերիկ Հովհաննիսյանն այս գործով չպետք է մեղադրվեր, նրան մեղադրանք չպետք է առաջադրվեր: «Նա ընդամենը տուժող է»,- շեշտեց փաստաբանը: Նա դատարանին հորդորեց հաշվի առնել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը խնամքի տակ ունի հաշմանդամություն ունեցող մայր: