|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող «Հարսնաքարի գործի» այսօրվա դատական նիստը սկսվեց 45 րոպե ուշացումով:
Նիստին հետևելու էր եկել նաև վերջերս համաներմամբ ազատ արձակված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Նա yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը` որպես ՀՀ քաղաքացի, հարկ է համարել ներկա գտնվել այս գործով նիստերին և արդարադատություն պահանջել: «Թեև հայտնի պատճառներով մանրամասն ծանոթ չեմ այդ գործին, սակայն գիտեմ, որ շատ կարևոր դատավարություն է»,-ասաց նա և հավելեց, որ իր համար մտահոգիչ է այսօրվա նիստում ամբաստանյալների դրսևորված ագրեսիան: «Դատարանը չպետք է թույլ տա որևէ կողմին չհարգել մյուս կողմի իրավունքները, իսկ այս դեպքում դա տուժող կողմի վրա ճնշման վառ օրինակ է»,- ասաց նա:
Այս պահին կրկին ցուցմունքներ են տալիս և դատավարական կողմերի հարցերին պատախանում գործով տուժողներ ռազմական բժիշկները: Նրանց ցուցմունքները կներկայացնենք ավելի ուշ: