Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, շարունակվեց Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետի, նրա տեղակալի և ևս 18 անձի, այդ թվում` մարզի դպրոցների մի շարք տնօրենների վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Պարգև Համբարձումյանը, զբաղեցնելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը, այսինքն` հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում, նախնական համաձայնության գալով դպրոցների տնօրենների հետ, նրանց միջոցով դպրոցներում աշխատանքի ընդունելու համար տարբեր քաղաքացիներից, որպես կաշառք, պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ, ինչպես նաև 2010-2013 թվականների ընթացքում, դպրոցի տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, դպրոցի դրամական միջոցներից յուրացման եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:
Ներկայումս գործով մեղադրյալներից կալանքի տակ է միայն Հարությունյանը, մյուսների նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործով ամբաստանյալների մեծ մասն արդեն ցուցմունք է տվել: Առաջիկա դատական նիստերի ընթացքում դատարանը կլսի Պարգև Հարությունյանին: Նա դատաքննության մեկնարկին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չէր հայտնել:
Ի դեպ, Արագածոտնի մարզում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Պարգև Հարությունյանը նախկին մարզպետի՝ Սարգիս Սահակյանի հովանավորյալն է: