կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-03 13:16
Իրավական

Նուբարաշենի աղմկոտ սպանության գործով ուժեղացված հսկողություն է. ամբաստանյալները չընդունեցին մեղադրանքը

Նուբարաշենի աղմկոտ սպանության գործով ուժեղացված հսկողություն է. ամբաստանյալները չընդունեցին մեղադրանքը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի սմուսնու` Եղիշե Խաչատրյանի սպանության աղմկահարույց գործով հերթական դատական նիստը: Այսօր նիստերի դահլիճում ուժեղացված հսկողություն է. շուրջ 20 կարգադրիչ ու ոստիկան հսկում են դահլիճում գտնվող անձանց և ամբաստանյալներին: Պատճառը, հավանաբար, նախորդ դատական նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպն է:

Այսօրվա նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը: Նա դատարանին ուղարկված գրությամբ հայտնել էր, որ չի ներկայանալո:. «Նախորդ` ապրիլի 21-ին կայացած դատական նիստում, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ես հասկացա, որ ի վիճակի չեմ լսել անմարդկային գործողությունների հետևանքով իմ ամուսնու սպանության բոթը և նայել այդ ամբաստանյալների դեմքերին»,- գրել էր նա:

Նշենք, որ նախորդ նիստում Մեյթիխանյանը ջրով լի շիշ էր նետել ամբաստանյալ Յուրի Հակոբյանի վրա, ինչից հետո վիճաբանություն էր սկսվել կողմերի միջև: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօրվա նիստում հայտնեց, որ Մեյթիխանյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ նա ներկա լինի նիստին:

Դատավորը հիշեցրեց, որ նախորդ նիստի ժամանակ դահլիճում ներկա անձինք բարձրաձայն բղավել են, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, անգամ` հեռախոս նետել: Դատավորը հորդորեց դահլիճում ներկա գտնվողներին դատարանում կարգուկանոն պահպանել, հակառակ դեպքում` կհեռացվեն նիստերի դահլիճից:

Այսօրվա նիստում մեղադրող դատախազը շարունակեց մեղադրական եզրակացության հրապարակումը: Գործով 5 ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չճանաչեցին: Մանրամասներն` ավելի ուշ: