|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ անցյալ տարվա հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած բռնարարքի գործով հերթական դատական նիստը:
Դատարան չէին ներկայացել ինչպես 4 տուժողները, այնպես էլ նրանց 3 ներկայացուցիչներն ու 2 մեղադրողները:
Դավիթ Ադամյանը այս պահի դրությամբ, փաստացի պաշտպան չունի: Նրա պաշտպան Սերգեյ Մկրտչյանը մինչև ամսվա վերջը գտնվում է հերթական արձակուրդում, իսկ նրա հետ մեկտեղ նոր պաշտպան ներգրավելու` դատարանի դիմումին Հանրային պաշտպանի գրասենյակից դեռևս պատասխան չի ստացվել:
Դատական նիստում ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը կարծիք հայտնեց, որ պրակտիկայում չի եղել, որ ամբաստանյալի շահերը պաշտպանելու համար երկու հանրային պաշտպան հրավիրվի: Դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ևս գտավ, որ այժմ անիմաստ է նոր պաշտպան հրավիրել՝ մինչև նոր պաշտպանը ծանոթանա գործի նյութերին, պաշտպան Ս.Մկրտչյանը կվերադառնա արձակուրդից:
Այս պայմաններում անհնար էր շարունակել դատական նիստը, հետեւաբար` այն հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 1-ին: