Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ կատարվում է Հայատանում, ընտրություն կոչել չի կարելի. ինչ-որ մեկն իր կաբինետում որոշում է, թե ով է դառնալու պատգամավոր, և նա էլ դառնում է: Այս մասին Լեռնիկ Ալեքսանյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարեց ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Ստացվում է, որ մեր բնակչությունը սպասում է, թե երբ պետք է գա մի հարուստ մարդ, մի քիչ ասֆալտ անի, կարտոֆիլ բաժանի, նրան ընտրեն և թույլ տան, որ մնացած չորս կամ հինգ տարին անի այն` ինչ ուզում է»,- ասաց նա և հավելեց, որ ինքը տասը տարի պատգամավոր է եղել, և իրեն ընտրել է ժողովուրդը, իսկ ներկայումս, ըստ նրա, առանց փող անհնար է ընտրվել:
Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին` Իգիթյանն ասաց. «Եվրոպայում մեծ ուշադրություն կա Հայաստանի նկատմամբ, կարծիք կա, որ Ռուսաստանը մեզ ճնշել է: Ռուսաստանն անում է այն, ինչ ցանկանում է: Հայաստանը, որպես ինքնուրույն միավոր, Ռուսաստանի կողմից չի ճանաչվում»:
Իգիթյանի խոսքով` ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ուներ թիմ, այդ թվում` Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, հիմա ո՞վ կա Սերժ Սարգսյանի կողքին:
Պատասխանելով Իգիթյանի հարցին` Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն ունի կուսակցություն, որն էլ նրա քաղաքական թիմն է: «Սերժ Սարգսյանը մի լավ գիծ ունի` նա շատ լավ լսում է բոլորին»,- հավելեց նա:
«Լսող ունենք, հիմա մեզ ասողներ են պետք»,- արձագանքեց Իգիթյանը: