կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-15 12:23
Հասարակություն

Ես էլ նամակ կգրեի. Լեւոն Իգիթյան

Ես էլ նամակ կգրեի. Լեւոն Իգիթյան

Կարծում եմ` կարող է` Զորիկի նամակը Պուտինին չհասնի. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը` անդրադառնալով օրերս Զորի Բալայանի նամակին` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

 

Իգիթյանը նշեց, որ որպես երեւույթ` դեմ չէ նամակի գոյութանը, սակայն նամակը կարդալիս նրա մոտ մի հարց է առաջացել` մենք միասին ապրել պիտի սովորե՞նք, թե` չէ:

 

«Ես քաղաքականությունը շատ բարդ երեւույթ եմ համարում, եւ երբ քաղաքականությամբ զբաղվում են բոլորը, ես չեմ ընկալում պետական ուղղվածությունը: Ողջունելի է Զորիկի քայլը, բայց մենք ունենք նախագահ, արտաքին գործերի նախարար, եւ եթե մենք ոխերիմ թշնամու հետ գործ ունենք, մենք միասին պետք է ինչ-որ բան որոշենք: Նման որոշումները պետք է միասին քննարկվեն, ընդունվեն, այս բոլորը մեր երկրի արտաքին քաղաքականության կոնտեքստում պետք է լինի»,-ասաց Իգիթյանը:

 

Նա նշեց, որ ինքն էլ կգրեր նամակ Պուտինին, քանի որ հարգում է նրան.«Պուտինը տղամարդ է, իսկ Օբամային չէի գրի, որովհետեւ չեմ հարգում նրան»: