Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը չի հավատում Էրդողանի ոչ մի հայտարարության, որովհետև դա թուրքական հերթական խաղն է:
«Էրդողանը թուրք ա , ի՞նչ պիտի ասի, ճշմարտություն եք ուզում թուրքի՞ց: Էն, որ ինչ-որ երկրներ իրանց կոնգրեսներում հավաքվում են ու սկսում քննարկել, բայց էդտեղ քննարկելու բան կա՞»,- ասաց նա:
Իգիթյանի կարծիքով` համամարդկային որակից ու խղճի առկայությունից է կախված, թե որ պետությունը կընդունի Հայոց ցեղասպանությունը: Իսկ եթե աշխարհը չունի այդ խիղճը, ուրեմն հայ ազգը պետք է այնքան ուժեղ լինի, որ կարողանա պարտադրել ճանաչելը: Ըստ նրա` հայ ազգը պետք է ուժեղանա` հրեաներից օրինակ վերցնելով:
«Այն ձևով, որով մենք ենք ապրում, դժվար էլ թե ուժեղանանք: Չարությամբ և չկամությամբ ենք ապրում, ու այդպես է 5000 տարի, ու դասեր չենք քաղում դրանից: Սկզբից մենք մեզ պետք է մաքրենք: Իրար ոնց ենք վերաբերվում: Ապրիլի 24-ին միավորված հայեր ենք, բայց հաջորդ օրվանից նույն զիբիլն ենք»,- ասաց Լևոն Իգիթյանը: