Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ես, համենայն դեպս, կնայեի իմ կենսագրությանը, նոր միայն օպերայի թատրոնի տնօրենի համար կդիմեի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական տնօրենի ընտրությանը` ասաց ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
Նա նշեց նաև, որ չի ցանկանում խառնվել թատրոնի ներքին կյանքին, սակայն, այնուամենայնիվ, թատրոնի տնօրենի` մշակութային ղեկավարման փորձ ունենալը շատ կարևոր է:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ, իր հերթին, նշեց, որ վերջերս սովորություն է դարձել ինչ-որ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, բայց արդյո՞ք նա, ով ամենահարմար պայմաններն է առաջարկում իր ծրագրով, նաև ամենաորակյալն է: «Ծրագիրը կարևոր բան է, բայց պետք է նաև նայել, թե ո՞վ է առաջարկում այդ ծրագիրը»,- ասաց նա:
Բաբայանը նշեց նաև, որ օպերայի թատրոնն անպայման պետք է գեղարվեստական ղեկավար ունենա, քանի որ թատրոնը կարող է լավ աշխատել, եկամուտ բերել, բայց դա գեղարվեստական քաղաքականության հետևանք չէ, այլ մենեջմենթի: