Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ մի քանի երիտասարդական եւ հասարակական կազմակերպություններ նախաձեռնել են ստորագրահավաք` համասեռամոլներին Կոմայգուց վտարելու եւ այգին երեխաների վերադարձնելու պահանջով: Այս պահին շուրջ 3000 մարդ է միացել ստորագրահավաքին:
Լրագրողների հետ զրույցում «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանն ասել է, որ արդեն նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ սպասում են նրա դրական պատասխանին, քանի որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետը խոստացել էր այգին մաքրել մարմնավաճառներից:
Yerkir.am-ը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանից փորձեց պարզել, թե Երեւանի քաղաքապետարանն ի զորո՞ւ է այգին մաքրել համասեռամոլներից, տրանսվեստիտներից: Իգիթյանն արձագանքեց. «Մաքրեն ինչի՞ց, համասեռամոլների՞ց... Էդ խոսքը գալուբոյների մասին ա՞...Ես էս ա` 5 տարի ա դրա մասին ասում եմ քաղաքապետարանի բոլոր նիստերին ու ժողովներին, ասուլիսներին: Ես ասում եմ, որ դա պետք ա վերացնել, որ դա վնասակար ա մեր հասարակությանը և մեր ազգային անվտանգությանը: Թե ինչ ձևով կվերացնեն` ուժով, թե` ոնց, դա արդեն ես չգիտեմ»: