|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ցանկացած մարդ, եթե ՀՀԿ-ն որոշեր, որ պետք է դառնա նախագահ, կդառնար նախագահ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Ուզեր՝ Դուք կդառնայիք: Ցանկացած օլիգարխ, փողոցից վերցրած մեկը: Իսկ մեր նպատակը երբեք չի եղել Բաղրամյան 26-ում մեկին նստացնելը»,- դիմելով իր հետ բանավիճող ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանին՝ ասաց նա:
Ըստ Հովհաննես Իգիթյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հեռացել քաղաքականությունից: «Ես էլ չեմ առաջադրվել: Դա չի նշանակում, որ ես հեռացել եմ քաղաքականությունից»,- նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր մանդատը տալիս է Հրանտ Բագրատյանին, իսկ հիմա չի աջակցում նրան: Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ Հրանտ Բագրատյանը աջակցության կարիք չունի, պրոֆեսիոնալ է:
Հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չբոյկոտեց նախագահական ընտրությունները, նա պատասխանեց. «Հայաստանում բոյկոտի փորձ ունի միայն ՀՀՇ-ն: Բոյկոտը շատ ավելի դժվար է, քան անցկացնել միայն քո թեկնածուին: Բոյկոտը միայն առաջադրվելը չէ: Դա նշանակում է, որ դու այնքան ուժ ունես, որ համոզես հասարակության մեծամասնությանը, որ ակտիվ ձեւով չմասնակցելը կարող էր փրկել իրավիճակը»: