կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-30 13:37
Քաղաքական

Իշխանությունները Զասին ո՛չ կողմ են, ո՛չ էլ` դեմ. Հովհաննես Իգիթյան

Իշխանությունները Զասին ո՛չ կողմ են, ո՛չ էլ` դեմ. Հովհաննես Իգիթյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանից լրագրողներն այսօրն հետաքրքրվեցին  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի թեկնածության առաջադրման և հայկական կողմի`  նրան սատարելու մասին:

«Ես չունեմ ինֆորմացիա, որ Հայաստանը տվել է իր համաձայնությունը: Կա պրոցեդուրա, երբ խորհուրդը ներկայացնում է թեկնածուին, կողմերը կոնսեսուսով, հարցեր տալով այդ թեկնածուին, հարցը լուծում են: Երբ այդ հարցը կգա, Հայաստանն իր դիրքորշումը և իր հարցերը կներկայացնի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հայկական կողմը չի ասել, որ դեմ է Զասի թեկնածությանը, բացի այդ` որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում՝ նշելով, որ Զասն ադրբեջանամետ է, Իգիթյանն արձագանքեց. «Մենք ո՛չ կողմ ենք, ո՛չ էլ` դեմ: Էական չէ` այսօր որևէ երկիր դեմ է, թե կողմ է, որովհետև կա ընտրելու պրոցեդուրա: Ու երբ ժամկետը գա, գուցե Բելառուսն այդ պաշտոնում ոչ թե Զասին, այլ ուրիշի ներկայացնի: Մենք խոսում ենք մի երևույթի մասին, որը կես տարի հետո է լինելու»: