Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հիմա ոչ ոք չի տարբերում` մտավորականը ո՞րն է: Նա, ով բարձրագույն կրթություն ունի, Գուչի-մուչի է հագնում, ասում են` մտավորական. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
Նրա կարծիքով` նոր ձևավորվող կառավարությունը նախ պետք է մտավորականի և ոչ մտավորականի տարբերությունը տեսնի, և եթե տեսնի` մտավորականությանը պետք է մի քիչ ավելի շատ հաշվի առնի:
«Երբեմն ասում են` ինչո՞ւ է մտավորականությունն իրեն հեռու պահում երկրի անցուդարձից: Այ մարդ, հեռու չենք պահում, մենք մեր գործն ենք անում, հո դանակ-մկրատ սրողների պես փողոցում չենք ֆռֆռալու ու հարցվելու` մեր կարիքը չունե՞ք: Եթե կառավարությունը մեր կարիքն ունենա` կդիմի մեզ»,- ասաց Իգիթյանը` հավելելով, որ եթե հետ նայենք` կտեսնենք, որ բոլոր ժամանակներում թագավորների կողքին մտավորականներ կային, որոնցից էլ խորհուրդ էր հարցնում թագավորը: