|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը պահանջում է լսումներ կազմակերպել Վալերի Պերմյակովի գործի վերաբերյալ և խորհրդարան հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, որպեսզի նա պատգամավորներին ներկայացնի գործի նախաքննության ընթացքը:
Այդ քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Զարուհի Փոստանջյանը: Երբ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք է պատրաստվում տալ Փոստանջյանի բարձրացրած հարցին, նա ասաց. «Եթե իմ գործընկերները նման բովանդակությամբ նամակ կուղարկեն, ապա ես այն կուղարկեմ ՀՀ քննչական կոմիտե ու կխնդրեմ, որ գան և մեր հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանեն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։