Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-րդ տարեդարձին: Նիստին մասնակցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գ. Սահակյանը, ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը, ոստիկանության պետ Վ. Գասպարյանը, ՏԿ և ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՀՀ ՊՆ Ս. Օհանյանը, ՀՔԾ պետ Վ. Շահինյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Առաջին անգամ Դատախազության աշխատակցի օրվա պաշտոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախկին գլխավոր դատախազները:
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր դատախազներին և դատախազական համակարգի աշխատակիցներին ամբողջ ներուժով աշխատելու համար, մաղթեց, որ յուրաքանչյուր տարի այս օրը նշելիս դատախազական համակարգի յուրաքանչյուր աշխատող իր մեջ հպարտանալու առիթ ունենա՝ թե՛ իր կատարած աշխատանքի, թե՛ իր գործընկերոջ կատարած աշխատանքի համար: ՀՀ գլխավոր դատախազը ընդգծեց, որ յուրաքանչյուր դատախազի պատասխանատու, ազնիվ և արդյունավետ աշխատանքը մեխանիկորեն հանգեցնում է ամբողջ համակարգի գործունեության արդյունավետությանը:
ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ դատախազության համակարգում ներդրված ավանդի համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հատուկ հուշանվերներով պարգևատրվեցին ՀՀ նախկին գլխավոր դատախազներ Արտավազդ Գևորգյանը, Սուրեն Օսիպյանը, Բորիս Նազարյանը, Արամ Թամազյանը և Աղվան Հովսեփյանը: Մասնագիտական օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազի և պետական մյուս կառույցների ղեկավարների կողմից պարգևների, շնորհակալագրերի, հուշանվերների արժանացան ՀՀ դատախազության մի շարք աշխատակիցներ: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվեցին նաև արտահերթ դասային աստիճաններ, մեդալներ և կրծքանշաններ: