|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը շաբաթ օրը` սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին Հրանտ Դինքի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպում է միջոցառում:
Միջոցառման շրջանակներում «Հրանտ Դինքի տեղն ու դերը հայ մտավորականության մեջ» թեմայով դասախոսությամբ հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը:
Դինքի մասին իրենց հուշերն ու տպավորությունները կներկայացնեն Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանը, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը և կենտրոնի աշխատակից, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:
Հասցե` ք. Երևան, Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ:
Akunq.net