կարևոր
6121 դիտում, 6 ամիս առաջ - 2023-09-29 17:42
Քաղաքական

«Անավարտ պատերազմ․ նոր մարտահրավերներ» խորագրով քննարկում Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

«Անավարտ պատերազմ․ նոր մարտահրավերներ» խորագրով քննարկում Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամն առաջիկա երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 16։00-ին կազմակերպում է կլոր սեղան-քննարկում՝ «Անավարտ պատերազմ․ նոր մարտահրավերներ» խորագրով։

Քննարկման գլխավոր բանախոսներն են ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ինչպես նաև թյուրքագետ, պ․գ․թ․ Վարուժան Գեղամյանը և իրանագետ, պ․գ․թ․ Սարգիս Մկրտչյանը։  

Կլոր սեղան-քննարկման թեման կլինի վերջին օրերին համայն հայությանը պատուհասած ողբերգությունը, մասնավորապես՝ պատերազմն ու ցեղասպանությունը Արցախում, ինչպես նաև՝ այն մարտահրավերները, որի առաջ կանգնած են մեր ազգն ու պետությունը՝ Սյունիքին սպառնացող վտանգը, Թուրքիայի և Ադրբեջանի հավակնությունները ՀՀ տարածքների նկատմամբ և այդ ծրագրերի հանդեպ տարածաշրջանի երկրների դիրքորոշումը։

Քննարկմանը կմասնակցեն նաև ոլորտին գիտակ այլ մտավորականներ՝ արևելագետներ, քաղաքագետներ, պատմաբաններ և հայագետներ։

Քննարկման մասնակիցներն են․

1 Ռուբեն Սաֆրաստյան (արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

2 Աշոտ Մելքոնյան (պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն)

3 Վարուժան Գեղամյան (թուրքագետ, ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ)

4 Սարգիս Մկրտչյան (իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու)

5 Էդիկ Մինասյան (պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան)

6 Խաչատուր Ստեփանյան (պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ)

7 Արմեն Մարուքյան (պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ)

8 Քրիստինե Մելքոնյան (պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող)

9 Լուսինե Սահակյան (թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, ԵՊՀ դոցենտ)

10 Անուշ Հովհաննիսյան (թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող)

11 Մհեր Աբրահամյան (թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս)

12 Աբրահամ Գասպարյան (քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ)

13 Արտավազդ Խաչիկյան (քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուսհայկական (Սլավոնականհամալսարանի դասախոս)

14 Վահե Սարգսյան (պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր)

15 Էմմա Բեգիջանյան (իրանագետ)

16 Հրայր Կարապետյան (ՀՀ արտակարգ դեսպանորդ)

17 Սաբինա Մուրադյան (թուրքագետ, Ռուսհայկական (Սլավոնականհամալսարանի դասախոս)

18 Արտաշես Շահբազյան (հրապարակախոս, «Դրօշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր)

19 Մարի Հովհաննիսյան (ցեղասպանագետ, Հայաստանի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն)

20 Սպարտակ Ղարաբաղցյան (արձակագիր, հրապարակախոս)

Ամսաթիվ՝ 2023 թվականի հոկտեմբերի 3

Ժամ՝ 16։00

Հասցե՝ Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ

Akunq.net