կարևոր
2632 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-26 17:33
Հասարակություն

Մուրադ Մըխչըի հետ հանդիպում Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

Մուրադ Մըխչըի հետ հանդիպում Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

Սույն թվականի հունիսի 29-ին, հինգշաբթի օրը, ժամը 18։30-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամը կազմակերպում է հանդիպում պոլսահայ հրապարակախոս, ակտիվիստ և քաղաքական գործիչ Մուրադ Մըխչըի հետ, ով առաջին անգամ է գտնվում Հայաստանում։

Մուրադ Մըխչըն հանդես կգա բանախոսությամբ՝ «Հայ լինել Թուրքիայում» թեմայով։ Նա կանդրադառնա Թուրքիայի հայության ներկայիս խնդիրներին, վերջերս Թուրքիայում կատարված ընտրություններին և կպատասխանի ներկաներին հուզող բոլոր հարցերին։

Մուրադ Մըխչըն ծնվել է 1975 թ․, Ստամբուլում, Կոնիայից Կ․Պոլիս տեղափոխված հայերի ընտանիքում։ Նա 2010 թ․ եղել է Հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության խորհրդի անդամ։ 2014 թ․ստանձնել է Ստամբուլում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi / HDP) նահանգային վարչության մամլո խոսնակի պարտականությունները։

2015 թ․ հունիսի 7-ին և նոյեմբերի 1-ին կազմակերպված ընտրությունների ժամանակ Մըխչըն Ստամբուլից պատգամավոր է առաջադրվել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից։ 2016 և 2017 թթ․ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 2 համագումարներում ստանձնել է կուսակցական խորհրդի և կենտրոնական գործադիր խորհրդի անդամի պաշտոնները։ Նրա հոդվածները հրապարակվել են և շարունակում են տպագրվել «Թուրնուսոլ», «Ակօս», «Դեմոկրատ Հաբեր», «Արթըգերչեք» պարբերականներում։ Նա հեղինակել է «Վերակառուցիր» վերնագրով գիրքը։

Ամսաթիվ` 2023 թ. հունիսի 29, ժամը` 18:30։

Հասցե՝ Գյուլբենկյան 38 (HSBC բանկի հարևանությամբ), 5-րդ հարկ։

Մուտքն ազատ է: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: