կարևոր
1858 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-21 16:41
Հասարակություն

«Ռիզեի համշենահայերի ինքնության խնդիրները» թեմայով սեմինար Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

«Ռիզեի համշենահայերի ինքնության խնդիրները» թեմայով սեմինար Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 18։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կկայանա հանդիպում գերմանաբնակ ռիզեցի համշենահայ մտավորական Ալիս Կոստանյանի (Ալիյե Ալթ) հետ։

Ալիս Կոստանյանը կներկայացնի Ռիզեի համշենահայության ինքնության ներկայիս խնդիրների մասին։ Նշենք, որ տասնամյակներ առաջ Գերմանիայում բնակություն հաստատած Ալիս Կոստանյանը հաճախ է այցելում Ռիզե՝ իր ազգականների մոտ և մոտիկից տեղյակ է համշենահայության այդ հատվածի արդի խնդիրների մասին։

Բանախոսը վերջում կպատասխանի ներկաներին հուզող հարցերին։

Ամսաթիվ` 2024 թ. սեպտեմբերի 23, ժամը` 18:0

Հասցե՝ Գյուլբենկյան 38 (HSBC բանկի հարևանությամբ), 5-րդ հարկ։

Մուտքն ազատ է: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:

Akunq.net