կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-19 10:25
Հասարակություն

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կկազմակերպվի դասախոսություն՝ «Հայոց ցեղասպանության մեջ մյութեսարիֆ Սալիհ Զեքիի դերը» թեմայով

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կկազմակերպվի դասախոսություն՝ «Հայոց ցեղասպանության մեջ մյութեսարիֆ Սալիհ Զեքիի դերը» թեմայով

Սույն թվականի փետրվարի 22-ին, ժամը 13։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կկայանա սեմինար՝ «Հայոց ցեղասպանության մեջ մյութեսարիֆ Սալիհ Զեքիի դերը» թեմայով։ Բանախոսը կլինի պատմական գիտությունների դոկտոր (ՌԴ և ՀՀ), պրոֆեսոր (ԵՊՀ) Արսեն Ավագյան։

Հիշեցնենք, որ Արսեն Ավագյանի՝ այդ թեմայով կատարած ուսումնասիրությունը թուրքերենով վերջերս է լույս տեսել Ստամբուլում։ Հեղինակը հիմնվելով բազմաթիվ նյութերի, այդ թվում նաև՝ ռուսական, վրացական և օսմանյան արխիվային փաստաթղթերի վրա՝ անդրադառնում է Մեծ եղեռնի տարիներին Դեր Զոր սանջակի կառավարիչ Սալիհ Զեքիին, ով իր դաժանության պատճառով հայերի շրջանում հայտնի էր «Հրեշ Զեքի» անունով։ «Մութ մնացած մի գործիչ՝ երիտթուրք կոմունիստ Սալիհ Զեքին (Կուշարկովը)» մենագրության մեջ հեղինակը ներկայացնում է նաև այդ իթթիհադական գործչի՝ հետագայում կոմունիստական կուսակցության շարքերն անցնելու և ակտիվ գործունեություն ծավալելու գործընթացը։

Ամսաթիվ` 2020 թ. փետրվարի 22, ժամը 13:00

Հասցե` Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ (ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն)

Մուտքն ազատ է: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:

Akunq.net