Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը սույն թվականի հունիսի 7-ին, ժամը 19:00-ին կազմակերպում է միջոցառում` նվիրված Պոնտոսում հույնազգաբնակչության ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Միջոցառմանը ելույթներ կունենան պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանը և Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան:
Ելույթներից հետո կցուցադրվի պոնտոսցի հույների ցեղասպանությանը նվիրված «Արգոնավորդների հետքերով» ֆիլմը: Սույն վավերագրական ֆիլմը ներկայացնում է Պոնտոսի հույների զարգացումն ու անկումը, որը 20-րդ դարի սկզբին ավարտվեց երիտթուրքերի կողմից կազմակերպված հալածանքներով ու ցեղասպանությամբ։
Ամսաթիվ` 2019 թ. հունիսի 7, ժամը 19:00
Հասցե`ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն, Գյուլբենկյան 38 (HSBC բանկի հարևանությամբ), 5-րդ հարկ
Մուտքն ազատ է: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: