|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օրեր առաջ yerkir.am-ը նյութ էր գրել, որ երիտասարդ միայնակ մայրը հայտնվել է անելանելի վիճակում: 24-ամյա Միլենա Միրզոյանը ապրում է իր դստեր` 2,5 տարեկան Էլենի հետ Չարբախի հանրակացարաններից մեկում` շատ փոքր մեկ սենյականոց եւ առանց կոմունալ հարմարությունների բնակարանում: Կինը ցանկանում է դստերը մանկապարտեզ տանել, որպեսզի աշխատի եւ տան հոգսը հոգա, սակայն մանկապարտեզներում հերթեր են:
Ուրախությամբ նշում ենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արձագանքեց yerkir.am-ի հոդվածին, եւ հարցն արագ լուծում ստացավ: Տարոն Մարգարյանի միջնորդությամբ` երեխան բացառության կարգով կհաճախի Չարբախի թիվ 135 մանկապարտեզը:
«Շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ քաղաքապետին: Երեխաս մանկապարտեզ կգնա, իսկ ես վստահ եմ, որ շատ արագ աշխատանք կգտնեմ»,- ասաց Միլենա Միրզոյանը: