Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 9-ին հրապարակել էինք լուսանկարներ, որտեղ ճանապարհային ոստիկանության տեղադրած ցուցանակով Երեւանի Աջափնյակ համայնքի «ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ» փողոցը ներկայացվում էր որպես «ՇԻՆԱՆԱՐՆԵՐԻ» փողոց:
Հրապարակումից երկու օր անց արդեն ցուցանակը փոխվեց եւ եկավ իսկական տեսքին:
Իհարկե, շնորհակալ ենք սույն փոփոխության համար, բայց կցանկանային երկու դիտարկում անել:
Նախ` լուսանկարը համացանցում՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, տեւական ժամանակ է, ինչ տարածվում էր, սակայն այդպես էլ չէր փոխվում: Թե' ոստիկանության, թե' Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատողներն այդ ցանցում բավական ակտիվություն են ցուցաբերում, սակայն չէին փոխում ցուցանակը մինչեւ մեր հրապարակումը: Թե ինչո՞ւ, միակ բացատրությունը ուզում ենք համարել տեսադաշտից վրիպելը:
Մեզ համար նաեւ խիստ անընդունելի էր Երեւանի քաղաքապետարանի պահվածքը: Մեր այն դիտարկմանը, թե Երեւանի քաղաքապետարանը կամ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմը ուշադիր չեն թերացումների վերացման հարցում, քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետը մեզ խիստ տոնով ասաց, թե դա ճանապարհային ոստիկանության գործն է:
Իհարկե, նրանց գործն է, սակայն ի՞նչ կապ ունի դա. եթե դուք նկատում եք փողոցի անունը այլանդակող ցուցանակը, պետք չէ՞ արդյոք ոստիկանության «ֆայմին» սպասելու փոխարեն նրանց դիմեք փոփոխության համար: Չէ՞ որ անցորդին եւ նաեւ մեզ բնավ չի հետաքրքրում դրա պատասխանատուն ով է, այլ՝ թե ինչո՞ւ է այդպես:
Սա ընդամենը մի փոքրիկ վրիպակ է, որպիսիք լինում են ամենուր եւ ամեն պահի, սակայն ցավալին անտարբերության առկայությունն է: