կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-08 15:27
Իրավական

Դատախազությունն արձագանքել է yerkir.am-ի հրապարակմանը

Դատախազությունն արձագանքել է yerkir.am-ի հրապարակմանը

ՀՀ գլխավոր դատախազությունը «Կոշ» ՔԿՀ-ում կատարված օրինախախտումների վերաբերյալ ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունու` yerkir.am-ում հրապարկված հայտարարությունն ընդունել է որպես հանցագործության մասին հաղորդում և դրան ընթացք տվել: Այն ուղարկվել է ՔԿՀ` քննության:

 

Հիշեցնենք, որ Ամատունին ավազակություն կատարելու համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և, կրելով պատժի մեծ մասը, այժմ էլ պայքարում է օրենքով իրեն տրված իրավունքի` պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Նա պնդում է, որ կալանավորների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ընթացակարգը չի գործում` ըստ սահմանված կարգի: Ամատունին այս առնչությամբ բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ նշել է, որ երեք տարուց ավելի է` ՀՀ ՔՕ 104,112, 113, 175, 176, 178, 179, 258, 266, 268-րդ հոդվածներով դատապարտված դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ չեն ազատում, ինչը, ըստ նրա, անմարդկային և հակապետական երևույթ է:

 

«Եթե դատված ես այս հոդվածներից որևէ մեկով, ապա ուզում ես ակադեմիկոս դարձիր, միևնույն է, ամեն երեք ամիսը մեկ մերժելու են և պահելու են մինչև պատժի կրման ավարտ: Այդ ընթացքում ոմանք չարանում են, ոմանք ձեռք են բերում հոգեկան շեղումներ կամ խելագարվում` կորցնում են ընտանիքը: Իմ բնութագրի և անձնական գործի տվյալներն իրար չեն համապատասխանում և հակասում են իմ մերժման որոշումների պատճառաբանություններին, քանի որ դրանք կեղծ են»,- նամակում գրել է դատապարտյալը: