Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզաբանում «Yerkir.am» կայքի 27.06.2016 թ. «Ոստիկանության աշխատակիցները սպառնում են «ԱրմենՏել»-ի պահպանությունն իրականացնող պահնորդներին» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը 15.01.2016 թ. մասնակցել է «ԱրմենՏել» ՓԲ ընկերության կողմից հայտարարված ֆիզիկական պահպանության և ավտոմատացված համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատակարարի ընտրության ARM-T 021/15 ծածկագրով բաց մրցույթին, անցել է դրա որակավորման ընթացակարգը և ծառայության համար առաջարկված գնի մասով, ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության մրցութային հայտը գնահատվել է, և այն զբաղեցրել է երկրորդ տեղը: Մրցութային առաջարկով աոաջին տեղը զբաղեցրել է «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերությունը, որն էլ մրցութային հանձնաժողովի 25.02.2016 թ. որոշմամբ ճանաչվել է հաղթող: Հետագայում պարզվել է որ «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերության կողմից, մրցույթի մասնակցի որակավորման հայտով ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը` «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն չի ունեցել հայտով ներկայացված անհրաժեշտ քանակի աշխատակազմ /առնվազն 100 որակավորված աշխատակից/, և մրցութային որակավորման պահանջները խախտելու պատճառով «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը ընդունել է «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերությանը, որպես մրցույթի հաղթողի, որակազրկելու վերաբերյալ որոշում: «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերությունն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` համապատասխան պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և դատարանի 28.04.2016թ. որոշմամբ հայցն ընդունվել է վարույթ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց` «ԱրմենՏել» ՓԲԸ-ին արգելվել է կատարել 25.02.2016 թ. կայացված որոշմանը հակասող ցանկացած գործողություն: Գլխավոր վարչությունը 20.05.2016 թ. դիմել է նույն դատարանին` հայցի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի դատավարական կարգավիճակ ստանալու և կիրառված հայցի ապահովման միջոցը ձևափոխելու միջնորդությամբ: Դատարանի 27.05.2016 թ. որոշմամբ միջնորդությունը բավարարվել է, և հայցի ապահովման միջոցը ձևափոխվել է` «ԱրմենՏել» ՓԲԸ-ին թույլատրվել է երրորդ անձի հետ կնքել համապատասխան պայմանագիր, մինչև տվալ քաղ. գործով վերջնական դատական ակտի կայացումը: Դատական ակտը կատարվել Է ԴԱՀԿ ծառայության վիջոցով: ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և «ԱրմենՏել» ՓԲ ընկերության միջև 23.06.2016 թ. կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր /դատարանի որոշմամբ սահմանված ժամկետով/: Պայմանագրի կողմերի սահմանմամբ` Գլխավոր վարչությունը 27.06.2016 թ.-ից պետք է իրականացնի պահպանվող օբյեկտների ընդունումը և ծառայությունների մատուցումը: