Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Այսօր Հանրապետության հրապարակին հարակից պուրակում հանդիսավորությամբ բացվեց Գարեգին Նժդեհի արձանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ են երևանցիները կարոտում 70-80-ականների Երևանը և չեն կարողանում սիրել ժամանակակից Երևանը, պատասխանեց, որ ր Երևանն իր տեղն ունի բոլոր ժամականաշրջաններում:
«Երևանը զարգացող քաղաք է, և մենք չենք կարող միշտ մնալ 60-ական, 70-ական թվականների Երևանում: Խոսում են նաև 30-ականների Երևանի մասին, համեմատեք 30-ականների Երևանը այսօրվա Երևանի հետ»,- ասաց քաղաքապետը:
Նրա խոսքով` վերջին շրջանում Երևանում ավելացել են պուրակները, բարեկարգվել են այգիներ, և ինքն էլ ազատ ժամանակ ունենալու դեպքում զբոսնում է հենց այդ պուրակներում:
Նա խոստովանեց, որ մի շարք խնդիրներ կան Երևանում, առաջնային է տրանպորտի խնդիրը, կանաչ տարածքների ավելացման ու քաղաքշինական-ճարտարապետական խնդիրները, բազմաբնակարան շենքերի ֆոնդի պահպանման ու վերելակների խնդիրները և այլն: