|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, Ավանի թիվ 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկությանը:
Ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ ընտրություն է կատարել քաղաքապետը, Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է.
«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` ես կատարեցի իմ ընտրությունը հանուն Հայաստանի ապագայի: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր ոք ունի ապագայի իր տեսլականը, և այդ տեսանկյունից, որպես Երևանի քաղաքապետ, ես իմ ընտրությունը կատարեցի նաև հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, հանուն այն ծրագրերի շարունակականության, որոնք մենք կյանքի ենք կոչել ու հետևողականորեն շարունակելու ենք իրականացնել հանուն մեր պետության և ժողովրդի»: