Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Նաիրա Մուրադյանի «Բալետ» ֆիլմը:
Մուրադյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմը նկարել է երեք տարում եւ մինչեւ հիմա էլ իրեն թվում էր, թե ինչ-որ բան կիսատ է թողել: «Սակայն երբ մրցանակը ստացա, շունչ քաշեցի` ֆիլմն ավարտել եմ»,- ասաց Մուրադյանը` հավելելով, որ, բացի մեկ տեսարանից, մենակ է կատարել նկարահանման աշխատանքները:
Ըստ նրա` մրցանակը չսպասված էր, թեեւ, ինչպես նա է կարծում, ֆիլմը, իսկապես, վատը չէ. «Կասկածում էի, որ մրցանակի կարժանանամ: Իրոք, շատ ուրախացա` այնպես, որ չէի սպասում»: