կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-29 21:17
Մշակույթ

Երբ մրցանակը ստացա, շունչ քաշեցի` ֆիլմն ավարտել եմ

Երբ մրցանակը ստացա, շունչ քաշեցի` ֆիլմն ավարտել եմ

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ  Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Նաիրա Մուրադյանի «Բալետ» ֆիլմը:

 

Մուրադյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմը նկարել է երեք տարում եւ մինչեւ հիմա էլ իրեն թվում էր, թե ինչ-որ բան կիսատ է թողել: «Սակայն երբ մրցանակը ստացա, շունչ քաշեցի` ֆիլմն ավարտել եմ»,- ասաց Մուրադյանը` հավելելով, որ, բացի մեկ տեսարանից, մենակ է կատարել նկարահանման աշխատանքները:

 

Ըստ նրա` մրցանակը չսպասված էր, թեեւ, ինչպես նա է կարծում, ֆիլմը, իսկապես, վատը չէ. «Կասկածում էի, որ մրցանակի կարժանանամ: Իրոք, շատ ուրախացա` այնպես, որ չէի սպասում»: