կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-21 22:18
Արցախ

Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայրը նոր շունչ կառնի

Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայրը նոր շունչ կառնի

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և գրառում է տեղադրել Մեխակավանում կատարվող աշխատանքներից:

«Հադրութի շրջանի Մեխակավան (նախկ. Ջեբրայիլ) բնակավայրի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների երկրորդ փուլում ենք՝ փլատակների, շինարարական աղբի մաքրման աշխատանքներ են իրականացվում։

Առաջիկայում կմեկնարկի ավանի մանկապարտեզի կառուցման աշխատանքները, տարածքում կանաչ գոտիների ծավալը կաճի, իսկ առաջիկա տարիներին եղած շենքերի կողքին նախատեսված է նոր առանձնատներ կառուցել»- գրել է նա: