|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ վարչապետի հրաժարականին, նոր վարչապետի նշանակմանն ու այլ հարցերի:
Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պետք է դիտարկել կատարվող բարեփոխումների շրջանակներում: «Թե՛ նախորդ վարչապետը, թե՛ հանրապետության նախագահը հստակ ասացին, որ այսօր անհրաժեշտություն է, հրամայական, որ մեր բարեփոխումների գործընթացին մեծ տեմպ հաղորդվի: Մենք ունենք հեռակա խնդիրներ` կապված խորհրդարանական նոր համակարգի անցման հետ: Հույս ունենք, որ մարդիկ լավատեսական սպասումներ ևս կունենան, ու կփոխվի այս վատատեսական մթնոլորտը»,- ասաց Ռուստամյանը:
Ըստ նրա` կառավարության գործունեությանը նոր շունչ հաղորդելու խնդիր կա, որովհետև հասարակության մեջ կուտակվում էր դժգոհություն: Ռուստամյանի խոսքով` կախարդական փայտիկներ չկան, և չպետք է ակնկալել, որ մի քանի ամիսների ընթացքում հրաշքներ են լինելու, անհրաժեշտ են լինելու կոնկրետ քայլեր, որովհետև խոստումներով այլևս անհնար է սպասելիքներ ձևավորել: