| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայ հայտնի դերասան Արմեն Ջիխարխանյանն անկեղծացել է Экспресс-газета-ի հետ զրույցում և պատմել իր երիտասարդ սիրո՝ 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ հարաբերությունների մասին:
Ռոմանովսկայան, կարծես, նոր շունչ է հաղորդել Ջիգարխանյանի կյանքին: Դերասանը պատմել է, որ նրանք առանձին բնակարան են գնել Մերձմոսկվայում։
«Կյանքիս 80 տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ ամենաանհավանական բանը երկու մարդկանց հարաբերություններն են։ Ինչպե՞ս է մահացել Արկադի Ռայկինը: Նա շատ կարևւոր դեղահաբ պետք է ընդուներ օրական երկու անգամ։ Մի օր նա մոռացել է խմել դեղերը, իսկ կողքին ոչ ոք չկար՝ այդ մասին հիշեցնելու համար։ Հետևաբար, քո կողքին պետք է մեկը լինի, որ, կոպիտ ասած, սիրի քեզ»,- ասել է դերասանը:
Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային: Ինչո՞վ է նա գրավել իրեն, դժվարանում է պատասխանել:
«Շատ դժվար հարց է։ Այս զգացմունքի մասին շատ է գրվել, խոսվել, բայց ճշմարտությունը դեռ հայտնի չէ։ Եվ փառք Աստծո, քանի որ այդպես կյանքդ հորինելու հնարավորություն կա։ Իսկ եթե գիտես այդ պատասխանը, ապա դու КВН-ի անդամ ես»,- ասել է նա։
Ուշագրավ է, որ Ջիգարխանյանը մինչ այժմ կապված է նաև իր նախկին կնոջ՝ Տատյանայի հետ, ով ապրում է ԱՄՆ-ում։
«Ես աշխատում եմ նրան նույնպես ապահովել, քանի որ ԱՄՆ-ը մեծ երկիր է, որը շատ բան տալիս, շատ բան էլ պահանջում է»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի սիրավեպի մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել հոկտեմբերի սկզբին: