կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-26 18:20
Հասարակություն

Երբ առաջարկ ստացա ''Սպարտակ''-ից, այլ թիմերի մասին այլևս չէի մտածում. Օզբիլիս

Երբ առաջարկ ստացա ''Սպարտակ''-ից, այլ թիմերի մասին այլևս չէի մտածում. Օզբիլիս

Հայաստանի հավաքականի և արդեն Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան  Արազ Օզբիլիսը հարցազրույց է տվել մոսկովյան թիմի պաշտոնական կայքին: Հայ կիսապաշտպանը ուրախ է նոր ակումբ տեղափոխվելու համար:

 

«Ես այլ առաջարկներ էլ ունեի, ակայն, երբ  «Սպարտակ»-ը  կապ հաստատեց ինձ հետ, միանգամից հասկացա, որ ուզում եմ խաղալ այստեղ:  «Սպարտակ»-ը Ռուսաստանի մեծագույն ակումբն է և ամենահավակնոտը, դա ինձ ձեռնտու է: Տեղափոխվելուց առաջ շփվել եմ Յուրա Մովսիսյանի  հետ «Սպարտակ» տեղափոխվելուց առաջ, նա ինձ միայն լավ բաներ է ասել  ակումբի ու թիմի մասին: Դա էլ մեծ  դերը խաղաց: Պատրաստ եմ նոր թիմիս կազմում խաղադաշտ դուրս գալ հենց վաղը, սակայն վերջնական որոշումը մարզչինն է: 11 համարը ընտրեցի, քանի որ այն զբաղված չէր: Կարող էի ընտրել նախկին համարս, որով հանդես էի գալիս «Կուբան»-ում, սակայն այստեղ ես նոր կյանք եմ սկսում, ուստի` նոր համարով»,- ասել է 23-ամյա կիսապաշտպանը:

 

Հայ կիսապաշտպանը այսօր պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ: Օզբիլիսի տրանսֆերային արժեքը կազմել է 6 մլն եվրո: Տարեկան աշխատավարձը կլինի 1.5 մլն եվրո: