կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-05 22:12
Հասարակություն

Նշանակվել է նոր դատավոր

Նշանակվել է նոր դատավոր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լիզա Գրիգորյանին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին:


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի մարտի 25-ի եզրակացությունը` որոշում եմ.

Լիզա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:


Հավելենք, որ մի քանի օր առաջ նախագահի հրամանագրով դադարեցվել էին վերոնշյալ դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի լիազորությունները: