|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմում Թուրքիայի դերը ավելի է մեծանում՝ հօգուտ Կիևի։
Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Ռուստեմ Ումերովը, որը Ղրիմի թաթարներից է, Սուննի մահմեդական, հայրանունը՝ Էնվեր։
Այս մարդը Թուրքիային հավատարիմ գործիչներից է և նշանակվել է Ուկրաինայի ՊՆ հենց Էրդողանի պահանջով։
Թուրքիան արդեն ամբողջությամբ բացահայտ միանում է Ռուսաստանի դեմ ռազմական պայքարին՝ բայրաքթարներով, հրթիռներով զինելով ուկրաինական բանակը և հիմա էլ պաշտպանության նախարար դարձնելով իր մարդուն»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից հեռացրել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին։ Նրա տեղը կզբաղեցնի Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը, եթե նրա թեկնածությունը հաստատի Գերագույն ռադան։