Արդարադատության խորհրդի անդամ է նշանակվել դատավոր Էրնա Հայրիյանը
Երեկ դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում նշանակեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանին, իսկ Արդարադատության խորհրդի անդամ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնը: