կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-03 14:40
Հասարակություն

39 600 աշակերտ կմասնակցի ″Կենգուրու″-ին

39 600 աշակերտ կմասնակցի  ″Կենգուրու″-ին

Վաղն ավելի քան 39 600 հայ աշակերտներ կմասնակցեն «Կենգուրու 2013»` տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված միջազգային մրցույթին:

 

Մրցույթին այս տարի մասնակցում են 3-12-րդ դասարանների աշակերտներ Հայաստանի և Արցախի 960 դպրոցներից: Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է աշխարհի ամենասիրված և ամենազանգվածային դպրոցական «Կենգուրու» մրցույթը:

 

Բոլոր մասնակից դպրոցների ցանկը կգտնեք www.kangaroo.am կայքում: