Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-11 23:36
Առանց Կատեգորիա

Դամասկոսում զոհվել է հայ աշակերտ

Դամասկոսում զոհվել է հայ աշակերտ

Դամասկոսի Պապ Շարքի կամարի մոտ գտնվող Ս. Սարգիս եկեղեցուն  կից Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարանի աշակերտների դուրս գալու պահին ճեմարանի մուտքի մոտ կայանած ավտոբուսի կողքն ընկած հրթիռի  պայթյունի հետեւանքով  տասնյակ վիրավորներ  և զոհեր կան. հայտնում է horizonweekly.ca-ն: Զոհերի և վիրավորների մեծ մասը աշակերտներ են: Զոհերի թվում ազգությամբ հայ աշակերտ կա, իսկ մի քանիսն էլ վիրավոր են և բուժօգնության նպատակով արդեն տեղափոխվել են հիվանդանոց:

 

Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանում նոյեմբերի 12-ը սգո օր է:

 

Լուսանկարում` վարժարանի մուտքը, որտեղ պայթել է հրթիռը