Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հալեպի հայաշատ թաղամասերը մարտի 20-ին հրասանդների թիրախ են դարձել: Նոր Գյուղ թաղամասում ընկած հրթիռների պայթյունից հայ երեխա է վիրավորվել: Ըստ Armenpress-ի՝ վիրավորը 9-րդ դասարանի աշակերտ Խաչիկ Գաբրիելյանն է: Երեխայի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հալեպի Նոր Գյուղ թաղամասում հրթիռներ են ընկել Քարեն Յեփփե ազգային ճեմարանի գլխավոր փողոցում՝ մեկը` ՔԵԱ ճեմարանի բակում, մյուս երկուսը՝ ազգային Սահակյան վարժարանի վրա, իսկ չորրորդն ընկել է ազգային Սահակյան վարժարանի դիմաց: Հինգերորդը, որ չի պայթել, ընկել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի պարտեզում: Բացի այդ` մեկ այլ հրթիռ ընկել է Սուլեյմանիե թաղամասի գլխավոր փողոցում՝ Ս. Վրացյան կենտրոնի մերձակա թաղամասում: Նյութական վնասներ են պատճառվել բնակիչների բնակարաններին և մեքենաներին:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: Բացի այդ` 9 միլիոն սիրիացիներ, ստեղծված իրավիճակից ելնելով, ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից, որոնցից մոտ 5 միլիոնը բնակություն է հաստատել հարևան երկրներում: