|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Նիժնի Նովգորոդի շրջան են ժամանել յոթ պետություններից ռազմական կոնտինգենտներ՝ մասնակցելու «Արևմուտք -2021» ռազմավարական զորավարժություններին: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:
«Հայաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Պակիստանի և Շրի Լանկայի շուրջ 500 զինծառայողներ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով մեկնել են Արևմտյան ռազմական օկրուգի մարտական պատրաստության կենտրոնի ինքնավար դաշտային ճամբար և սկսել զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի ընդունումը, ինչպես նաև համատեղ վարժանքների անցկացման նախապատրաստում»,- նշել են օկրուգից:
Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հինգ օրվա ընթացքում օտարերկրյա զինվորականները կծանոթանան համատեղ վարժանքների անցկացման վայրերին, կիրականացնեն զենքի և ռազմական տեխնիկայի փորձարկում, մասնավորապես՝ Տ-72B3 տանկեր, ՀՄՄ-2 հետևակային մարտական մեքենաներ, ինչպես նաև Ak-74M գնդացիրներ, նռնականետեր РПГ-7V և ПКМ գնդացիրներ: