|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մարտի 29-ին` ժամը 18.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.20-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի 17 ՏՏ 549 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
ՃՏՊ-ի հետևանքով վարորդ` 1952թ. ծնված Ս. Սողոմոնյանը և ավտոմեքենայի ուղևորներ` 1984թ. ծնված Լ. Սարգսյանը, 1980թ. ծնված Ի. Պողոսյանը և 1983թ. ծնված Կ. Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները Լ. Սարգսյանի և Ի. Պողոսյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Սողոմոնյանինը և Կ. Հարությունյանինը՝ բավարար: