|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասված է.
«Վերջին օրերին մեր ակումբի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում տարատեսակ լուրեր են հայտնվում, որոնց նախաձեռնողները ակումբի նախկին աշխատակիցներն են, ովքեր հեռացվել են աշխատանքից։ Մասնավորապես խոսքը գնում է ակումբի PR և մեդիա բաժնի նախկին ղեկավար Վերա Մարտիրոսյանի մասին։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոր ներդրողի վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել և չի էլ պատրաստվում տեղի ունենալ։
«Փյունիկ» ՖԱ-ն շարունակում է իր գործունեությունը նախկինի նման՝ ուղղված մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում»: