Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոյեմբերի 26-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ և հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 1-ին կմ-ին բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 11 ՏՏ 873 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. ծնված Խ. Մ.) բեռնատարը և «Opel Vectra» մակնիշի 17 OL 054 պետհամարանիշով (վարորդ` 1984 թ. ծնված Դ. Ա.) ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել` 17:48-ին:
Այրվել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ցուցիչների վահանակը և շարժիչի դիմային հատվածը՝ ամբողջությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: