Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը, անդրադառնալով համալսարանի հոգաբարձուների խորհրդի լեգիտիմությանը, ֆեյսբուքի իր էջում գրել է.
««Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ 08.04.2025 թվականին տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կրկին անգամ լայն հանրությանը հասանելի չեն:
Մասնավորապես կանոնադրության նախկին խմբագրությամբ սահմանված է եղել.
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 26-րդ կետի 6-րդ ենթակետը սահմանում է, որ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք և չեն կարող լինել համալսարանի այլ մարմինների անդամներ: Կանոնադրության 44-րդ կետով սահմանվում է, որ համալսարանի մարմին է հանդիսանում գիտական խորհուրդը:
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 45-րդ կետով սահմանվում էր, որ գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, դեպարտամենտների ղեկավարները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնի վարիչները և այլն:
Այսինքն նախկին կանոնադրությամբ ապացուցվում էր այն փաստը, որ հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող լինել ամբիոնի վարիչը:
Սակայն հոգաբարձուների խորհրդի կազմում ապօրինի կերպով առկա են եղել թվով 3 ամբիոնի վարիչներ Աղավարդ Խաչատրյանը, Գուրգեն Եղիազարյանը և Նունե Սիմոնյանը, ովքեր ապօրինի կերպով մասնակցել են սույն թվականի մարտի 19-ին կայացած ռեկտորի մրցույթին և փաստացի նշանակել են նոր ռեկտոր նման իրավասություն չունենալով:
Նոր փոփոխությամբ կանոնադրության 45-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 45-րդ կետով սահմանվում է, որ գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, դեպարտամենտների ղեկավարները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները և այլն:
Այսինքն նոր խմբագրությամբ սահմանվել է, որ ամբիոնների վարիչները ի պաշտոնե չեն հանդիսանում գիտական խորհրդի անդամներ և կարող են այնտեղ չգտնվել:
Այսինքն ստացվում է, որ «Հայաստանի ագրարային համալսարան» հիմնադրամը ընդունել է իր կողմից կատարված ապօրինությունները և փոփոխելով կանոնադրությունը փորձել է ամբիոնների վարիչների գոյությունը հոգաբարձուների խորհրդում արդարացնել, այնինչ արդեն իսկ այդ ամբիոնների վարիչները, ովքեր գտնվել են հոգաբարձուների խորհրդում ի սկզբանե իրավունք չունեին այնտեղ գտնվելու և հետևաբար սույն թվականի մարտի 19-ին կայացած մրցույթը արդեն իսկ հիմնադրամի կողմից կարելի է համարել, որ ճանաչվել է անվավեր: Փաստացի հիմնադրամի կողմից կատարվեց այն ապացույցների հավաքագրումը, որը դատարանում պետք է իրականացվեր իմ կողմից: Իսկ մյուս անդամների լեգիտիմության հարցը հետագայում կապացուցվի իմ կողմից:
Փաստորեն տարիներ շարունակ իմ կողմից բարձրաձայնված խնդիրներից մեկը լուծվեց, բայց դրանով ապացուցվեց այն փաստը, որ հոգաբարձուների խորհուրդը մարտի 19-ին կայացած մրցույթում եղել է ոչ լեգիտիմ և այսօր էլ ոչ լեգիտիմ է, հետևաբար սա ևս այն ապացույցներից մեկն է, որով փաստվում է, որ մրցույթը տեղի է ունեցել աղաղակող խախտումներով և փաստացի տեղի է ունեցել ռեկտորի նշանակում, ոչ թե ընտրություն և այն ենթակա է անվավեր ճանաչման, որը արդեն իսկ վստահ եմ շուտով տեղի կունենա»: