|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայիսի 7-ին, ժամը 08.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայիք մարզի Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ЗиЛ-130» մակնիշի 34 AO 744 պ/հ (վարորդ Ա. Մ.) և «ВАЗ-2106» մակնիշի 34 UC 609 պ/հ (վարորդ Հ. Ն.) ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1986 թ. ծնված Ս. Ս.-ը և վարորդը տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև Սբ. Գ.Լուսավորիչ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: