|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Հրապարակ» թերթը գրում է. 2026-ի ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիրները տեւական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկումների, բանակցությունների մեջ են` հնարավոր մեծ ճակատներով մասնակցելու շուրջ: Բայց մինչ այս պահը որեւէ միավոր չի ձեւավորվել, ընդդիմադիրները որոշ փակագծեր կբացեն տոներից հետո։ Սակայն տեղեկություններ կան, որ ՀՀ առաջին նախագահի ՀԱԿ-ում ներքին քննարկումներում իշխում է այն դիրքորոշումը, որ դեմ չեն միավորմանը, բայց միայն իրենց առանցքի շուրջ:
Խոսակցություններ կային, որ ՀԱԿ-ը «Մեր ձեւով» շարժման հետ է նաեւ բանակցում, սակայն մեզ ասացին, որ չի ստացվել։ Իսկ Արման Թաթոյանի հետ համագործակցության էջը փակված են համարում, որովհետեւ վիրավորվել են ասուլիսում նրա արած հայտարարությունից, թե Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը ՀՀ 3 նախկին նախագահների չառաջադրվելն է։ Երեկ ՀԱԿ անդամների հետ չհաջողվեց խոսել, թեեւ Լեւոն Զուրաբյանը բազմիցս է հայտարարել, որ քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցություններ են ընթանում, որոնք դեռ արդյունք չեն տվել։ Ամիսներ առաջ էլ ՀԱԿ-ի, Ա. Թաթոյանի, ԼՀԿ-ի, Սուրեն Սուրենյանցի, «Ապրելու երկրի» եւ Վիկտոր Մնացականյանի միջեւ էին կոնսուլտացիաներ ընթանում` միավորման օրակարգով: Այս ցանկից հայտնի է, որ Սուրենյանցը Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ճակատում կլինի, իսկ մյուս ուժերի հարցում դեռ անորոշություն է։