|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Մոսկվայի կենտրոնում ՃՏՊ է տեղի ունեցել` տաքսու հայ վարորդ Հրանտ Ալթունյանի և հայտնի ռեփեր Տիմատիի անվտանգության աշխատակցի մասնակցությամբ. հայտնում է «Московский Комсомолец»-ը: Վթարի հետևանքով երգչի ավտոմեքենան այրվել է:
Տեղեկության համաձայն` ճանապարհային երթևեկության կանոններին չհետևելու`տրանսպորտային միջոցին ճանապարհ չզիջելու համար, Հրանտ Ալթունյանին 500 ռուբլի տուգանք է նշանակվել, սակայն վարորդի ներկայացուցիչը բողոքարկել է այս որոշումը:
Եթե հայ վարորդը ճանաչվի ՃՏՊ-ի մեղավոր, ապա Տիմատին` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի տերը, կարող է դիմել դատարան՝ պահանջելով փոխհատուցել այրված մեքենայի վնասը, որը գնահատվում է 8 միլիոն ռուբլի: